Հետևեք մեզ։

«Հայաստան - Արցախ» երիտասարդական միությունը նախատեսում է իրականացնել ինտելեկտուալ խաղերի առաջնություն

12:57, 04 սեպտեմբեր 2024
«Հայաստան - Արցախ» երիտասարդական միությունը նախատեսում է իրականացնել ինտելեկտուալ խաղերի առաջնություն

«Հայաստան - Արցախ» երիտասարդական միությունը նախատեսում է իրականացնել ինտելեկտուալ խաղերի առաջնություն։

 

Առաջնության շրջանակներում նախատեսվում է սեպտեմբերի 21-ին իրականացնել «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղ-մրցույթ։

 

Խաղին կարող են մասնակցել 18 տարին լրացած եւ գրանցված բոլոր այն երիտասարդները, ովքեր չեն հանդիսանում «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի պրոֆեսիոնալ  ձեւաչափի հաղթողներ։

 

Խաղին կարող եք մասնակցել ձեր իսկ կողմից ձեւավորված 6 հոգուց բաղկացած թիմերով, իսկ այն երիտասարդները, ովքեր կգրանցվեն որպես անհատ՝ նրանց թիմերը կձեւավորվեն վիճակահանության արդյունքում։

 

Յուրաքանչյուր թիմ պարտադիր պետք է ունենա թիմի 1 ավագ։

 

Առաջին, երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը կարժանանան պարգեւների։

 

Խաղը կանցկացնի Արման Աբովյանը։

 

Գրանցումների փուլը կավարտվի սեպտեմբերի 10-ին։


Հարցերի համար զանգահարել 098-917-008 հեռախոսահամարով կամ գրել մեզ անձնական նամակ մեր ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերին։

Գրանցվեք անցնելով այս հղումով։