Հայաստանը մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ «Այո, մասնակցելու է», - ասաց փոխնախարարը։
Սաֆարյանը հաղորդեց նաև, որ Հայաստանը մասնակցելու է նաև ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
ԲՐԻԿՍ գագաթնաժողովը անցկացվելու է հոկտեմբերի 22-24-ը Կազանում։