Երեկ՝ ապրիլի 25-ին, ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտա 56 շենքի փողոցային հատվածում քաղաքացի է ընկած՝ անգիտակից վիճակում, հայտնում է Shamshyan.com-ը։
Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ, ժամեր անց նա, գիտակցության չգալով, մահացել է։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 31-ամյա Արամ Չ․-ն է։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։