Հետևեք մեզ։

Լուկաշենկոն ներում է շնորհել բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալված 30 մարդու

14:17, 04 սեպտեմբեր 2024
Լուկաշենկոն ներում է շնորհել բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալված 30 մարդու

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել ևս 30 բանտարկյալների, այդ թվում՝ 7 կանանց, ովքեր ձերբակալվել էին երկրում բողոքի ցույցերի ժամանակ։

 

Այս մասին հայտնում է «Բելտա» գործակալությունը։

 

Ազատ արձակվողների թվում կան անչափահաս երեխաներ ունեցող անձինք։

 

Հրամանի համաձայն՝ այդ անձանց հասարակական վարքագծի վերահսկումը հանձնարարված է երկրի ՆԳՆ-ին։