Զուրաբիշվիլին Սահմանադրությունը խախտելուց հետո Վրաստանի նախագահը չէ, ասել է վարչապետ Իռակլի Կոբախիձեն։
«Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահը չէ, նա ինքն է ճանաչել Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը, երբ հայց է ներկայացրել նրան»,- ընդգծել է Կոբախիձեն։
Նա նշել է, որ Զուրաբիշվիլիին պաշտոնապես դեռ պահպանելու միակ պատճառը ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանն աջակցելն է։
2023 թվականին նա մի քանի արտասահմանյան այցեր է կատարել՝ չստանալով կառավարության ղեկավարի համաձայնությունը։ Երկրի Սահմանադրության համաձայն՝ արտաքին քաղաքական գործուղումները հնարավոր են միայն վարչապետի համաձայնությամբ։
Միջադեպերի պատճառով իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ նախագահի իմփիչմենթի հարցով։
Ընդդիմությունը նրան չի աջակցել։