Հետևեք մեզ։

Հարավային Կովկասում ԵՄ նոր հատուկ ներկայացուցիչն իր պարտականությունները կստանձնի նոյեմբերին

14:47, 04 սեպտեմբեր 2024
Հարավային Կովկասում ԵՄ նոր հատուկ ներկայացուցիչն իր պարտականությունները կստանձնի նոյեմբերին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունում է իր դիվանագիտական ​​խորհրդական Մագդալենա Գրոնոյի նշանակումը Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում։

 

Այս մասին հաղորդում են Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակից։

 

«Մագդալենա Գրոնոն իր պարտականությունները կսկսի 2024 թվականի նոյեմբերի 1-ից։ Մինչ այդ, նա կշարունակի կատարել Եվրամիության խորհրդի նախագահի ավագ դիվանագիտական ​​խորհրդականի իր պարտականությունները և կնպաստի ԵՄ արտաքին քաղաքականության, այդ թվում՝ Հարավային Կովկասի ուղղությամբ նրա կուրսի որոշմանը»։

 

Նշենք, որ նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր Տոյվո Կլաարը։