Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի և ողջ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից ելնելով, կվերսկսվի գործընկերությունը Երևանի հետ ՀԱՊԿ շրջանակներում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք հուսով ենք, որ բուն Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից ելնելով, մեր գործընկերությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ շրջանակներում կվերականգնվի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։