Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են բնակավայրի էլեկտրական շչակները:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ Փրկարար ծառայությունը։