Հետևեք մեզ։

Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը փաստացի դադարեցվել է. Ստանո

17:25, 04 սեպտեմբեր 2024
Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը փաստացի դադարեցվել է. Ստանո

Վրաստանում «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքի ընդունումը կխախտի մարդկանց իրավունքները և խտրականություն կառաջացնի հասարակության մեջ։

 

Այս մասին հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի մամուլի քարտուղար Պետեր Ստանոն։

 

Նա ասել է, որ Եվրամիությունը Վրաստանի կառավարությանը կոչ է անում վերանայել խնդրո առարկա փաստաթուղթը, որովհետև այն փաստաթղթի քննարկման ժամանակ, որը կկանխի Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին, չի հարցվել այն ինստիտուտի կարծիքը, որը նա ներկայացնում է։

 

Պետեր Ստանոն հիշեցրել է, որ երկրի ԵՄ անդամակցության գործընթացը փաստացի դադարեցվել է, և պաշտոնական Թբիլիսիին կոչ է արել վերսկսել այդ քաղաքականությունը։