ՄԱԳԱՏԷ-ի հանձնառությունը՝ օգնելու կանխել Զապորոժիեի ատոմակայանում միջուկային վթարը, մնում է անսասան ատոմակայանում երկու տարվա փորձագիտական ներկայությունից հետո, այս մասին ասել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի մշտական ներկայությունից երկու տարի անց, միջուկային վթարի կանխարգելմանն ուղղված մեր հանձնառությունը մնում է անսասան», - ասվում է ՄԱԳԱՏԷ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Գրոսսին նաև վստահություն է հայտնել, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների կողմից Զապորոժիե ԱԷԿ-ում իրավիճակի անաչառ գնահատականները նպաստել են օբյեկտի միջուկային անվտանգության պահպանմանը։