Դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ Վարույթը հարուցվել է Վազգեն Մանուկյանի գործով դատավարական ժամկետների խախտման պատճառով:
Մեկ այլ դատավորի՝ Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ ևս կարգապահական վարույթ է հարուցվել։ Այս դատավորի նկատմամբ վարույթը հարուցվել է դատական նիստերի դահլիճից՝ հետախուզման մեջ գտնվող՝ հայտնաբերված և կալանքի միջնորդության քննության համար դատարան ներկայացված մեղադրյալի փախուստի դեպքով։