Հետևեք մեզ։

Մարիա Գուլեգինա- Մեյթարջյանը Երեւանում է

18:22, 04 սեպտեմբեր 2024
Մարիա Գուլեգինա- Մեյթարջյանը Երեւանում է

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նա սեպտեմբերի 7-ին հանդես կգա Վերդիի «Տուրանդոտ»-ում, իսկ 11-ին՝  գալա համերգով։

 

Երաժշտական քննադատները նրան համարում են մեր օրերի լավագույն դրամատիկ սոպրանոն: Նա ներկայանում է աշխարհի ամենահեղինակավոր բեմերի լեփ-լեցուն դահլիճներում: Օպերային աստղը փայլել է Միլանի «Լա Սկալա» թատրոնում, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայում, Լոնդոնի «Քովենտ գարդենում», Փարիզի «Բաստիլ» օպերայում: Նրան ծափահարել է Վիեննայում, Հռոմում, Մյունխենում,  Ցյուրիխում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում եւ այլուր։

 

Աշխարհահռչակ երգչուհու օրիորդական ազգանունը Մեյթարջյան է: Ծնվել է Օդեսայում, հաճախել է բալետի եւ ռիթմիկ մարմնամարզության պարապմունքների, բայց ավելի շատ սիրել է երգել։ Դպրոցն ավարտելուց հետո ուսանել է Օդեսայի կոնսերվատորիայում, պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Բելառուսի Մեծ թատրոնում։

 

Մարիա Գուլեգինայի նախնիներն Էրզրումից եւ Վանից են, ցեղասպանության ժամանակ ստիպված գաղթել են Ջավախք։ Չնայած ընտանիքը հետագայում տեղափոխվել է Օդեսա, եւ Մարիան ծնվել է այնտեղ, բայց երգչուհին իր հայրենիքը համարում է Ախալցխան եւ ամենուր, որտեղ նա ելույթ է ունենում, հարմար առիթի դեպքում նշում է իր հայկական ծագման մասին: