Հետևեք մեզ։

Դեռևս արձանագրված չէ մահվան դեպքերի պատճառաբանական կապը հիվանդության հետ

19:13, 04 սեպտեմբեր 2024
Դեռևս արձանագրված չէ մահվան դեպքերի պատճառաբանական կապը հիվանդության հետ

Այսօր «Հետք»-ը գրել էր, որ Արմավիրի մարզում վերջին երկու ամսվա ընթացքում 51 մարդու մոտ հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությունը, արձանագրվել՝ 3 մարդու մահ, որից 2-ը՝ Արմավիր քաղաքում, մեկը՝ Տանձուտ գյուղում։ Այս տեղեկությունն այսօր՝ մարզխորհրդի նիստի ժամանակ, հայտնել էր Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանը։

 

Ավելի ուշ Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ «Հետք»-ի հրապարակած տեղեկատվությունը, թե «Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել», հաստատված չէ, քանի որ դեռևս արձանագրված չէ մահվան դեպքերի պատճառաբանական կապը հիվանդության հետ։