«Ֆրանսիայի քաղաքացիները, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող անձինք, Ադրբեջանի տարածքով ճանապարհորդելիս հայտնվում են ձերբակալվելու վտանգի առջև։ Այս վտանգը սպառնում է անգամ այն անձանց, որոնք պարզ զբոսաշրջային այց են կատարում կամ գործնական այցով են գտնվում Ադրբեջանում։ Չկան երաշխիքներ, որ նրանց ձերբակալության դեպքում մարդու հիմնարար իրավունքները կհարգվեն»,- նշված է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։
Ադրբեջանի իշխանություններն արձագանքել են այս նախազգուշացմանը եւ դժգոհություն հայտնել, թե իրենց ուղղված մեղադրանքներն անհիմն են, քանի որ մինչև հիմա Ֆրանսիայի ընդամենը երկու քաղաքացի է ձերբակալվել։ Նաև իրենց հերթին մեղադրել են Ֆրանսիային՝ Ադրբեջանի դեմ «կեղծ արշավ» նախաձեռնելու մեջ։