ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հեռավոր Արևելքում ենթակառուցվածքների զարգացմանը նվիրված խորհրդակցության ժամանակ մտադրություն է հայտնել այդ տարածաշրջանում նոր ատոմակայան կառուցելու մասին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ դա հեռանկարային նախագիծ է՝ հաշվի առնելով նաև Ռուսաստանի ատոմային ոլորտում ընդգրկված մասնագետների փորձն ու գիտելիքները։
«Եթե մենք այլ երկրներում այդքան շատ օբյեկտներ ենք կառուցում և նաև մեծապես ֆինանսավորում ենք այդ օբյեկտները, ապա պետք է համապատասխան ծրագրեր իրականացնենք նաև երկրի ներսում ատոմային էներգիայի արտադրության ավելացման համար»,- ասել է ՌԴ նախագահը։
Վլադիմիր Պուտինը ասել է, որ երբ խոսում է ատոմային էլեկտրակայանների մասին, նկատի ունի նաև Հեռավոր Արևելքի տարածաշրջանը, եւ դա խոստումնալից ուղղություն է։