Հետևեք մեզ։

Արամ Ա-ն Կանադայի դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանում սպասվող COP29-ը և դրա շուրջ զարգացումները

22:04, 04 սեպտեմբեր 2024
Արամ Ա-ն Կանադայի դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանում սպասվող COP29-ը և դրա շուրջ զարգացումները

Կաթողիկոսության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արամ Ա Կաթողիկոսը ընդունել է Լիբանանում Կանադայի դեսպանին։ «Երէկ երեկոյեան՝ Երեքշաբթի, 4 Սեպտեմբեր 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքին մէջ, ընդունեց Լիբանանի մօտ Գանատային դեսպան Սթեֆանի ՄըքՔալըմ։ Հանդիպումը առիթ եղաւ ընդհանուր գիծերով անդրադարձ կատարելու Կազայի պատերազմին, Լիբանանի նախագահական ընտրութեան, Հայաստանի ու Գանատայի յարաբերութեան, Ազրպէյճանի մէջ տեղի ունենալիք կենսոլորտի նուիրուած համագումարին եւ Գանատայի հայ համայնքին շուրջ։  Դեսպանը ընթրիքի հիւրը եղաւ Վեհափառ Հայրապետին»,- նշվում է հաղորդագրության մեջ։