Սեպտեմբերի 4-ին, ժամը 20:14-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղի տներից մեկում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1989 թվականին ծնված քաղաքացին ցանկանում է նետվել բնակարանի պատշգամբից։
Փրկարարները կանխել են Գ․ Մ.-ի ինքնասպանության փորձը։