Հետևեք մեզ։

ՀՀ-ն զարգանում է շոշափելի տեմպերով. Փաշինյանն ամփոփել այցը Վայոց Ձորի մարզ

23:15, 04 սեպտեմբեր 2024
ՀՀ-ն զարգանում է շոշափելի տեմպերով. Փաշինյանն ամփոփել այցը Վայոց Ձորի մարզ

ՀՀ-ն զարգանում է շոշափելի տեմպերով: Նման եզրակացության է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոելով Վայոց Ձորի մարզ իր այսօրվա այցելությունը:

 

«Այսօր ուղիղ 12 ժամ անցկացրի Վայոց Ձորի մարզում եւ այդ ընթացքում այցելեցի նորակառույց եւ կառուցվող դպրոցներ, մանկապարտեզներ, զբոսայգիներ, փողոցներ, վեփրականգնվող պատմամշակութային հուշարձաններ,  գյուղատնտեսության ոլորտի ներդրումային ծրագիր, հյուրանոցային ոլորտի ներդրումային ծրագիր եւ այլն»,- ասաց Փաշինյանը:

 

Նրա խոսքով, իհարկե, կան նաև բազմաթիվ պրոբլեմներ, որոնք  սպասում են իրենց լուծմանը, բայց այս այցից իր եզրակացությունը հստակ է եւ միանաշանակ՝ ՀՀ-ն զարգանում է շոշափելի տեմպերով: