Հետևեք մեզ։

Ավշեն գյուղի անտառում այրվել է 5 000 քմ անտառածածկ և անտառամերձ տարածք

23:18, 04 սեպտեմբեր 2024
Ավշեն գյուղի անտառում այրվել է 5 000 քմ անտառածածկ և անտառամերձ տարածք

Սեպտեմբերի 4-ին, ժամը 13:34-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավշեն գյուղի մոտակա անտառում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք օպերատիվ խումբ, երկու մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից տասներկու փրկարարական ծառայող:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։57-ին, մարվել՝ 17։58-ին։ Այրվել է մոտ 5 000 քմ բուսածածկույթ (2000 քմ անտառածածկ, 3000 քմ՝ անտառամերձ)։

Փրկարարների և անտառտնտեսության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: