Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի Թավշուտ գյուղի միջնակարգ դպրոցն այս տարի առաջին դասարանցի չունի։ Նախորդ տարի ունեցել են 4 առաջին դասարանցիներ, այս տարի դպրոցը կարող էր իր դռները բացել մեկ առաջին դասարանցու համար, սակայն երեխայի ծնողներն աշխատում են Աշոցքում և նպատակահարմար են գտել նրան Աշոցքի դպրոց տանել։
Դպրոցն ունի 44 աշակերտ, այս տարի 6 շրջանավարտ է տվել։
Այս տարի առաջին դասարանցիներ չունեն Շիրակի մարզի 9 գյուղեր՝ Թավշուտը, Լեռնուտը, Կաքավասարը, Աղվորիկը, Արդենիսը, Գտաշենը, Զորակերտն ու Շաղիկը, որոնց մեծ մասն Ամասիա խոշորացված համայնքի գյուղեր են։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։