Հետևեք մեզ։

Զելենսկին հայտնել է ԱԳ նախարար Կուլեբայի հրաժարականի պատճառը

10:13, 05 սեպտեմբեր 2024
Զելենսկին հայտնել է ԱԳ նախարար Կուլեբայի հրաժարականի պատճառը
 
ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հրաժարական տվեց իր պաշտոնից, քանի որ չուներ բավարար էներգիա ուկրաինական բանակին զենք մատակարարելու հարցը լուծելու համար։  «UNIAN»-ը հաղոդդում է, որ այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության նիստում։
 
 
Միաժամանակ Վ.Զելենսկին գոհունակություն է հայտնել եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինայի աշխատանքից։
 
 
Հանդիպմանը քննարկված հարցերի թվում էր նախարարության ստեղծումը, որը կզբաղվի երկիրը լքած ուկրաինացիների վերադարձով։ Սակայն այն անձի անունը, ով կղեկավարի այս հաստատությունը, չի հաղորդվում։

Վերլուծական