Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել երկրի քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան այցելելուց։
Տեղական մամուլը հայտնում է, որ նախարարությսն մամուլի ծառայությունն այս մասին տեղեկություն է տարածել.
«Ռուսաստանում իրականացվող անվտանգության լրացուցիչ միջոցառումների և սահմանը հատել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ ուժեղացված հսկողության և տեսչական միջոցառումների պատճառով մենք կոչ ենք անում Ղրղզստանի քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստանի տարածք առանց լուրջ պատճառի այցելելուց», - ասվում Ղրղզստանի արտաքին գործերի նախարարության հաղորդսգրության մեջ։