Ադրբեջանի գլխավոր դատախազը խոսել է Արցախի 8 քաղաքական գործիչների դեմ հարուցված շինծու քրեական գործերի քննության ընթացի մասին։
News.ru-ին տված հարցազրույցում Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը ասել է, թե քրեական գործի հետաքննությունն ավարտվել է, և քրեական գործի նյութերը շուտով կուղարկվեն դատարան՝ քննության։
Հիշեցնենք, որ դեռ հունիսին դատախազը հայտնել էր, թե սույն քրեական գործերով քննչական գործողություններն ավարտվել են և առաջիկայում կուղարկվեն դատարան։
Նա մասնավորրապես նշել էր, որ 15 անձի վերաբերյալ նախաքննությունն արդեն ավարտվել է։ Մեղադրյալները, փաստաբանները, տուժողները ներկայումս ծանոթանում են քրեական գործի նյութերին, ծանոթացման փուլն ավարտվելուց հետո մեղադրական եզրակացությունը կուղարկվի դատարան։