Ապրիլի 26-ին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Այս մասին հայտնում է չինական «Սինհուա» գործակալությունը։
Զրույցի մանրամասները չեն հաղորդվում։
Ավելի վաղ՝ ապրիլի 7-ին, մեկնաբանելով Ցզինպինի և Զելենսկու հնարավոր զրույցը, Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը հայտարարել էր, որ Չինաստանը չի կորցնում կապը ուկրաինական հակամարտության բոլոր մասնակիցների, այդ թվում՝ Ուկրաինայի հետ։