ՀՀ կառավարությունը վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։
7 հոդվածից բաղկացած փաստաթղթով Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։
Ինչպես երեկ նշեց իշխող պատգամավորներից Սարգիս Խանդանյանը, իրենց նպատակն է, որ դա այդպես էլ մնա։
Նշվում է նաև, որ գործընթացը հետագայում կարող է այլ սկզբունքներով ընթանալ։ Ըստ երեկ լրագրողների հարցերին պատասխանող Սարգիս Խանդանյանի՝ այդ ձևակերպումները իրավական տերմինաբանություն են։