Հետևեք մեզ։

Վաչե Տերտերյանն ընդունել է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների թիմի պատվիրակությանը

12:37, 05 սեպտեմբեր 2024
Վաչե Տերտերյանն ընդունել է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների թիմի պատվիրակությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Ռանու Սինհայի գլխավորած պատվիրակությանը։
 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի» (WISE) մանրամասները:
 
 
Ծրագիրը մշակվել է դեռևս 2022թ․ Համաշխարհային բանկի կողմից առաջարկված Արդյունքների ծրագրի (PfR) ֆինանսավորման գործիքի կիրառման շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Ջրային կոմիտեի միջև քննարկումների արդյունքում։
 
 
Այն ներառում է մի քանի բաղադրիչ, այդ թվում՝ ջրային ոլորտի բարեփոխում և ոռոգման և գյուղական շրջաններում ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայությունների մատուցման ինստիտուցիոնալ հզորացում, գյուղական ջրամատակարարման և կեղտաջրերի մաքրման բարելավում, ոռոգման ենթակառուցվածքի և համակարգի կառավարման արդիականացում։
 
Վաչե Տերտերյանը ՀԲ ներկայացուցիչների հետ պայմանավորվել է շարունակել քննարկումները՝ ծրագրի բաղադրիչների առաջնահերթությունները որոշելու ուղղությամբ։