Հետևեք մեզ։

«Արմտյան Նեղոս» տենդի 108 հիվանդացության դեպք է գրանցվել Հայաստանում. Ավանեսյան

12:42, 05 սեպտեմբեր 2024
«Արմտյան Նեղոս» տենդի 108 հիվանդացության դեպք  է գրանցվել Հայաստանում. Ավանեսյան

Մինչ օրս «Արմտյան Նեղոս» տենդի 108 հիվանդացության դեպք  է գրանցվել Հայաստանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ մոծակները ամենաշատը Արմավիրի և Արարատի մարզերում են և իրենք իրականացնում են հակահամաճարակային միջոցառումներ։

 

Նախարարը ընդգծեց՝ քանի որ դեռ վարակվածության նվազման տեմպը բավարար չէ, առաջիկա մեկ ամսում ակտիվ կպահեն հակահամաճարակային աշխատանքները։