ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետները դիվանագիտական ուղիներով դեռ համաձայնեցված չեն, սակայն դրա նախապատրաստական աշխատանքները շարունակվում են:
«Ռիա Նովոստի»-ին այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակից։
Թուրքիայի մայրաքաղաքում ավելի վաղ տեղեկացված դիվանագիտական աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Անկարան ակնկալում է շատ մոտ ապագայում ընդունել Ռուսաստանի ղեկավարին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի Թուրքիա այցի ստույգ ժամկետները դեռ որոշված չեն։
«Այցը օրակարգում է, սակայն ժամկետները դեռ համաձայնեցված չեն, նախապատրաստական աշխատանքները շարունակվում են»,- պարզաբանել են գրասենյակից։