Ուկրաինայի Գերագույն Ռադան ընդունել է փոխվարչապետ, վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշուկի հրաժարականը։
Unian-ը հաղորդում է՝ որոշմանը կողմ է քվեարկել 255 պատգամավոր։
Նշենք, որ երկրի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, ռազմավարական ոլորտների նախարար Ալեքսանդր Կամիշինը, արդարադատության նախարար Դենիս Մալյուսկան, բնապահպանության նախարար Ռուսլան Ստրելեցը, ինչպես նաև Պետական գույքի հիմնադրամի ղեկավար Վիտալի Կովալը, փոխվարչապետի Օլգա Ստեֆանիշինան նույնպես հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին:
Բացի այդ, հրաժարականի դիմում են ներկայացրել Ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինը, արդարադատության նախարար Դենիս Մոլյուսկան, էկոլոգիայի նախարար Ռուսլան Ստրելեցը, ինչպես նաև Պետական գույքի հիմնադրամի ղեկավար Վիտալի Կովալը։