Իսրայելի հարվածների ժամանակ «Հեզբոլլահ»-ի անդամ է սպանվել: Այս մասին հայտարարություն է տարածել «Հեզբոլլահը»։
Հաղորդվում է, որ «Հեզբոլլահ»-ի անդամ Աբբաս Անիս Այուբը մահացել է հարավային Լիբանանում իսրայելական հարվածների արդյունքում։
Սրանով Գազայի հատվածում պատերազմի սկզբից «Հեզբոլլահի» սպանված անդամների թիվը հասել է առնվազն 433 մարդու։