Հետևեք մեզ։

Խաղաղության պայմանագրի բանակցությունների ֆոնին Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողությունը տեսականորեն հնարավոր է․ Արման Եղոյան

15:23, 05 սեպտեմբեր 2024
Խաղաղության պայմանագրի բանակցությունների ֆոնին Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողությունը տեսականորեն հնարավոր է․ Արման Եղոյան

Սա նպատակ է հետապնդում ինֆորմացիոն նպաստավոր դաշտ ստեղծել իրենց կողմից հնարավոր որևէ ագրեսիվ գործողության համար, եթե նրանք նման քաղաքական որոշում ունենան։ Տեսականորեն հնարավոր է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Արման Եղոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ նպատակ են հետապնդում Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվությունները, թե  ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ 

 

«Խաղաղության պայմանագրի բանակցությունների ֆոնին ագրեսիվ գործողության գնալը տեսականորեն հնարավոր է»,-ասաց նա։

 

Անդրադառնալով խաղաղության պայմանագրում բացի Ալմա Աթայի սկզբունքից այլ սկզբունք ներդնելու վերաբերյալ քննարկումներին՝ Եղոյանն ասաց․ «Եթե ոչ մի սկզբունք չքննարկվի, ոչ մի սկզբունք չի ներդրվի, կմնա Ալմա Աթայի հռչակագիրը։ Մեր շահերից բխում է Ալմա Աթայի հռչակագրի ֆիքսումը, ինչը արել ենք, իսկ որևէ այլ սկզբունքի ֆիքսում կարող է տեղի ունենալ կողմերի համաձայնությամբ»։


Եղոյանը նշեց, որ ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է Ալմա Աթայի հռչակագրից խուսափելու համար։