Հետևեք մեզ։

Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

15:49, 05 սեպտեմբեր 2024
Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Երևանում սեպտեմբերի 5-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 6-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 6-ին՝ առանձին հատվածներում ինտենսիվ։ Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-ի և 6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, 7-10-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։