Հետևեք մեզ։

Միշել Բարնիեն նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ

16:00, 05 սեպտեմբեր 2024
Միշել Բարնիեն նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի նոր վարչապետ է նշանակել Միշել Բարնիեին։ Այս մասին հաղորդում է BFMTV-ն։

 

Աղբյուրի հաղորդմամբ՝ Բարնիեն այդ պաշտոնում ընտրվել է տևական ժամանակ Մակրոնի և քաղաքական ուժերի միջև խորհրդակցություններից հետո։

 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախկին վարչապետը հրաժարական է տվել հուլիսին՝ երկրում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով։


Նա սոցիալական ցանցերում հեռարձակվող քաղաքացիներին ուղղված ուղերձում նշել էր, որ իր կուսակցությունն ավելի հաջող հանդես եկավ, քան Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում, սակայն դա բավարար չէր խորհրդարանում տեղերի մեծամասնություն ստանալու համար։


 
«Հավատարիմ մնալով հանրապետության ավանդույթներին և իմ սկզբունքներին՝ վաղն առավոտյան ես հրաժարականի դիմում կներկայացնեմ հանրապետության նախագահին», - ասել էր Աթալը։