Լրագրող Անի Քոչարի սիրտը վիրահատել են։ Նա այս մասին հաղորդել է ինստագրամյան իր էջում։
Լրագրողը նշել է, որ սրտի վիրահատությունը բարեհաջող է անցել:
«Վիրահատությունը, փառք Աստծո, անցել է բարեհաջող: Ամեն բան կարգին է: Շուտով կակտիվանամ և ամեն բան կպատմեմ»,- գրել է նա և հրապարակել լուսանկար հիվանդանոցից։