«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին այսօր օդանավակայանում թույլ չեն տվել երկրից դուրս գալ, պատճառաբանելով խափանման միջոցը:
Այս տարվա ապրիլ ամսին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ Բագրատ Եսայանի եւ այլոց նկատմամբ կայացրել էր արդարացման դատական ակտ։
Անցյալ տարվա սեպտեմբերին վճիռ է կայացվել կարճելու գործով, որը բողոքարկվել է, ապրիլ ամսին վճռով խափանման միջոցը վերացվել է։ Բայց ապրիլ ամսից մինչեւ հիմա այդ գործը չի հասել առաջին ատյան, որպեսզի խափանման միջոցը հանեն: