Սպիտակ տունը պատրաստել է ԱՄՆ-ում այն բանտարկյալների ցանկը, որոնց ազատ արձակումը կարող է հետաքրքրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը` Գազայի հատվածում պահվող ամերիկացի պատանդների հետ փոխանակման նպատակով, տեղեկացնում է NBC News-ը՝ վկայակոչելով այս հարցի վերաբերյալ բանավեճերին քաջածանոթ մարդկանց:
Առանց Իսրայելի մասնակցության պատանդների և բանտարկյալների փոխանակման նման տարբերակը ներկայում քննարկվում է Սպիտակ տանը, որտեղ, ըստ հեռուստաալիքի՝ առաջվա նման դա քիչ հավանական է համարվում։
Ամերիկացի պատանդների հարազատներն ԱՄՆ վարչակազմին կոչ են արել լրջորեն դիտարկել ահաբեկչական կազմակերպության հետ միակողմանի գործարք կնքելու մասին՝ իրենց մերձավորների ազատ արձակումն ապահովելու համար։
Վարչակազմի պաշտոնյաները պատանդների հարազատներին հավաստիացրել են, որ նրանք կքննարկեն «բոլոր տարբերակները», սակայն ՀԱՄԱՍ-ի հետ գործարքը՝ Իսրայելի ներառմամբ, դեռևս լավագույն մոտեցումն է, ասված է զեկույցում: