Մոսկվայի դատախազ Դենիս Պոպովն ազատվել է նշված պաշտոնից, որը զբաղեցնում էր գրեթե հինգ տարի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները։
«Դենիս Պոպովը հեռացել է Մոսկվայի դատախազությունից։ Նա հրաժեշտ է տվել կոլեկտիվին», - ասել է գործակալության զրուցակիցը։
Պոպովը ծնվել է 1972 թվականին Սվերդլովսկում։ 2001 թվականին ավարտել է Ռուսաստանի Արդարադատության նախարարության Ռուսաստանի իրավական ակադեմիան։ Դատախազության մարմիններում ծառայությունն սկսել է 2000 թվականին։