Պավել Դուրովին արգելվում է լքել Ֆրանսիան մինչև 2025 թվականի մարտ ամիս, գրել է Paris Match ամսագիրը։
Դուրովը ձերբակալվել էր Փարիզից դուրս գտնվող Լե Բուրժե օդանավակայանում, նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի հանցագործությունների համար՝ կապված հաղորդագրությունների հավելվածում ենթադրյալ անօրինական գործունեության հետ:
Դատարանը նրան ազատ է արձակել 5 միլիոն եվրո գրավի դիմաց՝ առանց Ֆրանսիայի տարածքը լքելու իրավունքի։