«Սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ԱԳ նախարարության գործունեության մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին»,- նշված է ՔՊ-ի հաղորդագրությունում։