Թուրքիան Հայաստանի առջև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցից հրաժարվելու պահանջ չի դրել։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան ասել է Ազգային ժողովի փոխխոսնակ, հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Երևանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
«Առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումը նշանակում է այն, ինչ նշանակում է` հարաբերությունների հաստատում առանց որևէ նախապայմանի` որևէ կողմից, որևէ հարցում»։
Ավելի վաղ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացում Երևանն Անկարայից չի պահանջել ճանաչել Ցեղասպանությունը և փոխհատուցում վճարել: