Վլադիմիր Զելենսկին կրկին հայտարարել է, որ ցանկանում է տեսնել Ռուսաստանի ներկայացուցիչներին «Ուկրաինայի խաղաղության բանաձև» երկրորդ գագաթնաժողովին, գրում է Ռիա Նովոստին:
Հուլիսի վերջին Զելենսկին նշել էր, որ աշխարհը, ներառյալ ինքը, ցանկանում է, որ Ռուսաստանը մասնակցի Ուկրաինայի հակամարտության լուծման համար հաջորդ կոնֆերանսին, քանի որ առանց նրա մասնակցության միջոցառումը չի կարող արդյունավետ լինել։
«Այնտեղ անպայման պետք է լինեն Ռուսաստանի ներկայացուցիչները։ Մենք հասկանում ենք, որ առանց ռուսական կողմի շատ դժվար է դիվանագիտական ճանապարհով ավարտել այս պատերազմը»,- ասել է Զելենսկին՝ NBC News-ին։
Հուլիսի սկզբին ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը ասել էր, որ Ռուսաստանը չի ընդունում վերջնագրեր և չի պատրաստվում մասնակցել նման միջոցառումներին։