Հետևեք մեզ։

Բուլղարիայի նախագահ Ռադևը Հայաստանի դեսպան Եդիգարյանին պարգևատրել է «Մադարյան ձիավոր» առաջին աստիճանի շքանշանով

00:05, 06 սեպտեմբեր 2024
Բուլղարիայի նախագահ Ռադևը Հայաստանի դեսպան Եդիգարյանին պարգևատրել է «Մադարյան ձիավոր» առաջին աստիճանի շքանշանով

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը Հայաստանի դեսպան Արմեն Եդիգարյանին նախագահականի Զինանշանի սրահում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ պարգևատրել է «Մադարյան ձիավոր» առաջին աստիճանի շքանշանով։

 

 Պետական այս մրցանակը շնորհվում է դիվանագետին՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բուլղարիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը հայտնում է, որ նախագահ Ռադևն իր անձնական գոհունակությունն է հայտնել Հայաստանի և Բուլղարիայի միջև անկեղծ բարեկամության և արդյունավետ համագործակցության գերազանց հարաբերությունների կապակցությամբ։

 

 «Իր պաշտոնավարման ընթացքում դեսպան Եդիգարյանը հետևողական ջանքեր է գործադրել այդ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ՝ չնայած COVID-19 համաճարակի և տարածաշրջանային և գլոբալ բնույթի ճգնաժամերի կողմից պարտադրված մի շարք օբյեկտիվ դժվարությունների։ Բայց կարևորն այն է, որ երկխոսությունը, հարաբերությունները, շփումները քաղաքական ամենաբարձր մակարդակով պահպանվեցին, և 2022 թ մենք նշեցինք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը»,- ասել է պետության ղեկավարը։