Հետևեք մեզ։

Վրաստանի ղեկավարության քաղաքականությունը կապված է ազգային ինքնության և լիբերալ ժողովրդավարության արժեքների վնասակարության գիտակցման հետ. Լավրով

10:12, 06 սեպտեմբեր 2024
Վրաստանի ղեկավարության քաղաքականությունը կապված է ազգային ինքնության և լիբերալ ժողովրդավարության արժեքների վնասակարության գիտակցման հետ. Լավրով

Վրաստանի ժամանակակից ղեկավարության քաղաքականությունը կապված է ազգային վրացական ինքնության գիտակցման և լիբերալ ժողովրդավարության արժեքների վնասակարության գիտակցման հետ, RBC մեդիա հոլդինգին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։


Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ձայների մեծամասնությամբ ընդունել էր ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենսդրական փաթեթ։

Մայիսի 14-ին խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը՝ չնայած փողոցային բողոքի ցույցերին։ Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումն առաջացրել է Արևմուտքի դժգոհությունը։

ԱՄՆ-ն և ԵՄ-ն հայտարարում են Վրաստանի հետ հարաբերությունների վերանայման մասին. Վրաց պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անդրիա Ջագմաիձեն նաև ասաց, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն առաջարկել է պատրիարքարանին պաշտոնապես հռչակել ուղղափառությունը որպես պետական ​​կրոն։

«Այն, ինչ հիմա անում է վրացական կառավարությունը, դա իրենց ազգային ինքնության գիտակցումն է և այն գիտակցումը, որ վրաց ժողովուրդն ունի նույն ուղղափառության արժեքները, ազգային մշակույթը, որոնք կկործանվեն, կջնջվեն և կփշրվեն Արևմուտքի կողմից պարտադրված «կանոններով»: «Լիբերալ դեմոկրատիայի կամ, եթե կուզեք, ժողովրդավարական լիբերալիզմի արժեքների համատեքստում վրացիները բավարարված չեն դրանով, ինչպես որ բավարարված չեն ԼԳԲՏ օրակարգի անսանձ պարտադրմամբ», ասել է ՌԴ ԱԳ նախարարն Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում։