Հետևեք մեզ։

Հանրային ռադիոյի տնօրենը նոր է աշխատանքի անցել և անմիջապես լծվել է Փաշինյանի սպասելիքներն արդարացնելու գործին

10:23, 06 սեպտեմբեր 2024
Հանրային ռադիոյի տնօրենը նոր է աշխատանքի անցել և անմիջապես լծվել է Փաշինյանի սպասելիքներն արդարացնելու գործին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հանրային ռադիոյի նորընտիր տնօրեն, իշխանությունների սրտի թեկնածու, «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակից Արմեն Քոլոյանն արդեն մի քանի շաբաթ է՝ աշխատանքի է անցել և անմիջապես լծվել Նիկոլ Փաշինյանի սպասելիքներն արդարացնելու գործին։

Նա իր նախընտրելի կադրերին է առաջ բերում, «Վերնատուն» հաղորդաշարի վարող Նազելի Օհանյանին նշանակել է մշակութային բլոկի պատասխանատու, ում կոլեկտիվը համարում է ոչ այնքան կոմպետենտ մասնագետ:

Մեզ ասացին, որ հրահանգել է հաղորդումներում, ռեպորտաժներում նվազեցնել ազգային-հայրենասիրական գաղափարախոսությունը։ Նորամուծություններից է նաև այն, որ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ հաղորդումները կարող են այլևս Ռադիոյի ցանցում չլինել, այլ կլինեն միայն կայքում․ խոսքը քրդերին և եզդիներին վերաբերող հաղորդումների մասին է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։