Գեղանկարչության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած վաստակի համար Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչումը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
Վարպետի արվեստանոցում քաղաքապետը ծանոթացել է կտավների պատմությանը, որոնք առանձնանում են իրենց բազմաժանր թեմատիկայով ու գույներով:
Նկարիչը ստեղծել է շուրջ 6000 կտավ: