Քոնոր ՄաքԳրեգորը որոշել է 2025թ. առաջադրվել Իռլանդիայի նախագահի պաշտոնում։ UFC-ի նախկին չեմպիոնն այս մասին հայտնել է X-ի իր օգտահաշվում։
«Որպես նախագահ՝ ես իշխանություն կունենամ ինչպես հրավիրելու խորհրդարանի ստորին պալատը, այնպես էլ լուծարելու այն։ Ես ասել եմ, որ ինձ պետք են բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք իռլանդացիները ցանկանում են ստանալ փոքր բիզնեսը և ընտանեկան արժեքները կործանողներից։
Բարձր պաշտոններ զբաղեցնող խաբեբաները պիտի պատասխանատվության ենթարկվեն։ Իռլանդիային ակտիվ նախագահ է պետք, ես միակ տրամաբանական ընտրությունն եմ»,-գրել է ՄաքԳրեգորը։