Հետևեք մեզ։

Պլաններ կան Կապանը կապել ոչ միայն Զվարթնոցի, այլև որոշ այլ օդանավակայանների հետ. Գնել Սանոսյան

17:22, 26 ապրիլ 2023
Պլաններ կան Կապանը կապել ոչ միայն Զվարթնոցի, այլև որոշ այլ օդանավակայանների հետ. Գնել Սանոսյան
Այսօր «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել եմ Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք իրականացրած L410 օդանավը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
 
 
«Կարևորել եմ իրականցված թռիչքը։
 
«Այս թռիչքը բավական շատ կարևորում ենք։ Այն տեխնիկական, փորձնական թռիչք էր։ Մի քանի մոտեցումներով, մի քանի վայրէջքներով և վերելքներով մեր օդաչուները փորձարկեցին այն, ինչը թղթային սխեմաներով կար: Եվ ի ուրախություն բոլորիս, կարծես ամեն ինչ հաջող ընթացավ, և այն պատկերացումները, որոնք թղթի վրա կային, դրանք փորձնական դաշտում կիրառվեցին և հաջողությամբ ընթացավ: Սա թիմային աշխատանքի արդյունք էր, կարևոր էր շատ, և սրան կհաջորդի արդեն քննարկումներ, թե ինչ արդյունքներ ունենք, ինչ դիտարկումներ կան, ինչ վերլուծություններ է պետք անել մասնագիտական դաշտում, իսկ հեռանկարում, իհարկե, մեր նպատակը կանոնավոր չվերթներ կազմակերպելն է այս ամենը վերլուծելուց հետո»,-ասել եմ թռիչքի ավարտից հետո՝ հավելելով, որ հեռանկարում պլաններ կան նաև Կապանը որոշ այլ օդանավակայանների հետ կապել, ոչ միայն Զվարթնոցի»,- գրել է նախարարը: