44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է։
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը և հաղորդել՝ հանձնաժողովն արդեն ավարտել է իր աշխատանքը։
Պատգամավորը նշել է, որ պատրաստվում են հոկտեմբերին նամակով դիմել ԱԺ նախագահին դռնփակ նիստ հրավիրելու համար։ Ըստ նրա՝ հասարակությունը կկարողանա ծանոթանալ զեկույցի ելույթի որոշ հատվածներին միայն։