Հետևեք մեզ։

Խաղաղության պայմանագրի տեքստի մոտ 80 տոկոսն արդեն համաձայնեցված է. Ալիև

12:43, 06 սեպտեմբեր 2024
Խաղաղության պայմանագրի տեքստի մոտ 80 տոկոսն արդեն համաձայնեցված է. Ալիև
 
Մենք կարող ենք խաղաղության հասնել Հարավային Կովկասում, և այսօր մենք տեսնում ենք, որ դա հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններում։
 
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս խոսքերն ասել է «Ադրբեջանի դերը աշխարհաքաղաքական նոր պայմաններում» Չեռնոբիլի միջազգային ֆորումի նիստում իր ելույթում։ Ընդգծելով, որ խաղաղության պայմանագրի տեքստի մոտավորապես 80 տոկոսն արդեն համաձայնեցված է, Ալիևը  նշել է. «Մենք արդեն հասել ենք սահմանների սահմանազատման, նույնիսկ սահմանագծման գործընթացին։ Այո, դա փոքր քայլ է: Սահմանազատվել է տասներեք կիլոմետրանոց հատված։ Մենք Հայաստանի հետ 1000 կմ սահման ունենք։ Սակայն սա ճիշտ ուղղությամբ արված քայլ է, և մենք հուսով ենք, որ խաղաղ բանակցությունների վերաբերյալ Ադրբեջանի այս նախաձեռնությունը կհանգեցնի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»։