Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չի կարող իրականություն դառնալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Այն երազները, որոնք ոմանք տեսնում են Հայաստանի մասին տարատեսակ անվանումներով, այդ թվում, այսպես կոչված, «միջանցքի» մասին, իրականություն չեն դառնա»,-ասել է դեսպանը։
Դեսպանն ընդգծել է, որ Իրանի համար ՀՀ տարածքային ամբողջականությունը «կարմիր գիծ» է։